ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՄԱՄՈՒԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

03.05.2018 15:12

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը շնորհավորում է մամուլի ներկայացուցիչներին՝ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ:

Մամուլի ազատությունը բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց խոսքի ազատության կարևոր երաշխիքն է: Մամուլը հանդիսանում է պետական մարմինների համար զսպաշապիկ, քանի որ օգնում է խնդիրների հրապարակայնացմանը և հետևում դրանց լուծմանը:

Մեր երկրի համար այս բարդ ու լարված օրերին մամուլի աշխատակիցների շնորհիվ էր, որ հանրությունը միաժամանակ և ողջ ծավալով տեղեկանում էր, թե՛ հրապարակում, թե՛ մայրաքաղաքի և հանրապետության այլ հատվածներում տեղի ունեցող զարգացումների մասին:

Առաջին գծում գտնվող մարտիկների նման լրագրողներն ընդգծել են իրենց կարևոր և օբյեկտիվ դերակատարությունը, անգամ ամենաճգնաժամային վիճակում ցուցաբերել մասնագիտական հմտություններ և խիզախություն:

Այս օրերի ընթացքում մամուլի պատասխանատուները նաև կարողացել են իրենց աշխատանքով զսպել ստահոդ լուրերի տարածման ալիքը՝ կանխելով խուճապն ու ապատեղեկատվությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնական օրվա առթիվ՝ լրագրողներին  մաղթում ենք տոկունություն, կամք, օբյեկտիվություն և մեծ համբերություն:

 

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի նախագահ՝

Արա Զոհրաբյան



Բեռնել

Վերադառնալ