ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԱՌԱՋԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼ

17.04.2018 09:30

Հարգելի փաստաբաններ,

Նկատի ունենալով հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը և քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը,

ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ է լինում բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձևավորել:

Խնդրում ենք [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր տվյալները (անուն, ազգանուն, արտոնագրի համար, հեռախոսահամար), եթե պատրաստ եք անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրել բերման ենթարկված քաղաքացիներին:

ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ



Բեռնել

Վերադառնալ