ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ ԵՎ ԽԱՂ ՍԵԱՆՍ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ՀԵՏ

16.04.2018 09:14

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ ԵՎ ԽԱՂ ՍԵԱՆՍ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ՀԵՏ

2018 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում փաստաբանների միջև անց է կացվել շախմատի մրցաշար: 
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջունելով խաղի մասնակիցներին, նշել է, որ փաստաբանների պալատում պարբերաբար անց են կացվում շախմատի մրցաշարեր և փաստաբանների հետաքրքրությունը մեծ է այս սպորտաձևի հանդեպ: Նա նկատել է, որ շախմատը միակ մարզաձևն է, որտեղ բացառվում է բախտը բերելու գործոնը և սպորտսմենն ապավինում է միայն սեփական ինտելեկտին:
Մրցաշարը հանդիսավոր բացել, փաստաբաններին հաջողություն և լավ խաղ է մաղթել սպորտի վարպետ, շախմատիստուհի Արիանա Կաոլին: 
Մրցաշարին աջակցել և համաժամանակյա խաղ են անցկացրել գրոսմայստերներ, օլիմպիական, Եվրոպայի և մի շարք այլ հեղինակավոր մրցաշարերի հաղթողներ, բազմակի չեմպիոններ Արտաշես Մինասյանն ու Գաբրիել Սարգսյանը:
Մրցաշարին մասնակցել է 37 փաստաբան: Այն անց է կացվել 7 պլյուս 5 վայրկյան հավելումով: Անց է կացվել 7 խաղափուլով՝ շվեյցարական մրցակարգով:
Առաջին մրցանակակիր է ճանաչվել Կարեն Մեժլումյանը (արտ.1844), երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրել է Սերգեյ Ամիրխանյանը, երրորդ տեղը գրավել է Աշոտ Շահմուրադյանը:
Առաջնությունը վարել է միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:
Մրցաշարի կազմակերպվել էր ՝ Պալատի մարզամշակութային ակումբի  համակարգող Վրեժ Խաչիկյանի ջանքերով:





Բեռնել

Վերադառնալ