ՀՀ Փաստաբանների Պալատ

«ՓԱՍՏԱԲԱՆ ԵԶԵԳԵԼՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐՈՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ

12.04.2018 17:16

«ՓԱՍՏԱԲԱՆ ԵԶԵԳԵԼՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ»  ԾՐԱԳՐՈՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ

2018 թվականի ապրիլի 12-ին «Փաստաբան Եզեգելյան օժանդակություն» ծրագրի շրջանակներում 51 փաստաբանի հանձնվել են մեկ տարվա անդամավճարի վճարման վերաբերյալ հավաստագրեր: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկա փաստաբաններին ներկայացրել է ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ, Ֆրանսիահայ փաստաբան բարերար Ռայմոն Եզեգելյանի հետ համագործակցության անցած ուղին և տեղեկացրել նոր ծրագրերի նախագծման մասին: Նա շնորհակալություն է հայտնել Ռայմոն Եզեգելյանին փաստաբանների կողքին լինելու, նրանց խնդիրների հանդեպ անտարբեր չմնալու համար:
«Փաստաբան Եզեգելյան օժանդակություն» ծրագրի շահառուների թիվն այս տարիների ընթացքում հասել է 260-ի: Շահառուներին որոշելու նպատակով ձևավորված հանձնաժողովը՝ ըստ համապատասխան կարգով նշված առաջնահերթության, նախապատվություն է տվել հետևյալ փաստաբաններին՝
1) 60-69 տարեկան փաստաբաններին՝ ովքեր չունեն մշտական աշխատանք, ոչ ավել, քան 10 (տաս) փաստաբան.
2) 2-րդ կամ 3-րդ կարգի հաշմանդամ փաստաբաններին՝ ոչ ավել, քան 5 (հինգ) փաստաբան.
3) միայնակ մայր հանդիսացող փաստաբաններին՝ ոչ ավել, քան 7 (յոթ) փաստաբան: 
4) ընտանիքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված (զինվորական ծառայության մեջ գտնվող) զավակ ունեցող փաստաբաններին՝ ոչ ավել, քան 10 (տասը) փաստաբան: 
5) նյութական դժվարություններ ունեցող մարզի փաստաբաններին՝ ոչ ավել, քան 10 (տաս) փաստաբան, յուրաքանչյուր մարզից մեկ փաստաբան՝ մարզային համակարգողի գրավոր առաջարկով. 
6) երկու կամ ավելի անչափահաս երեխաներ ունեցող փաստաբաններին՝ ոչ ավել, քան 8 (ութ) փաստաբան:


01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ