ՀՀ Փաստաբանների Պալատ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱԿՈՒՄԸ

30.03.2018 17:21

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱԿՈՒՄԸ

2018 թվականի մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել ԱՄՆ Վիսկոնսին նահանգի փաստաբանների միության աշխատանքային խմբի հետ համագործակցության ծրագրի պաշտոնական փակումը: 2017 թվականից Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ կազմակերպվել էր ՀՀ փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի և Փաստաբանական դպրոցի համար նախատեսված փորձի փոխանակման ծրագիր: 
Շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորել է նրանց հետ պարբերական հանդիպումների արդյունքում ձևավորված առաջարկությունները և դիտորդի աչքով վեր հանված խնդիրների բարձրաձայնումը: Պալատի նախագահը համագործակցությունն արդյունավետ է համարել՝ վկայակոչելով արդյունքում ստեղծված փոխվստահությունն ու առաջիկա անելիքները: 
Հայ և ամերիկացի գործընկերները Պալատում պարբերար մասնակցել են սեմինարների, ինտերակտիվ և առաջավոր փորձի փոխանակմանն ուղղված մասնագիտական քննարկումների: Ծրագրային համատեղ առաջնահերթություններից են եղել ՀՊԳ ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների գնահատումն ու զարգացմանն ուղղված քայլերը, փաստաբանների կարգապահական պատասխանատվությանն առնչվող հարցեր, ինչպես նաև փաստաբանական էթիկայի կանոնների լրամշակմանն ուղղված առաջարկների փաթեթի ձևավորումը:



Բեռնել

Վերադառնալ