ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼԸ

20.03.2018 11:11

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՈՐ  ՏԵՂԱԿԱԼԸ

 

2018 թվականի մարտի 19-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Պալատի աշխատակազմին է ներկայացրել Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի նորանշանակ տեղակալ Հունան Տեր-Վարդանյանին:  Նա  2010 թվականից փաստաբան է: Ներկայացնում ենք  իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Հունան Տեր-Վարդանյանի  կենսագրությունը:

 Ծնվել է 1983 թվականին:

Կրթություն               

2000-2004թթ.  Երևանի պետական համալսարանի բակալավրիատ:

2004-2006թթ.   Երևանի պետական համալսարանի մագիստրատուրա (քաղաքացիաիրավական բաժին):

2006-2009թթ.    ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրա:

 

 Աշխատանքային փորձ

2005-2006թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ:

2006-2007թթ.  ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ:

2007-2008թթ.  ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի խորհրդական:

2008-2012թթ.  ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական (քաղաքացիական և վարչական գործերով):

2012- 2018թթ.  «Տեր-Վարդանյան» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ (փասաբան):

 

Գիտական և դասախոսական գործունեություն.

2009թ.  «Արդար դատաքննության իրավունքի սահմանադրաիրավական հիմքերը Հայաստանի Հարապետությունում» թեմայով ասպիրանտական ատենախոսության համար շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2012-2014թթ.  Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի դասախոս (Պետության և իրավունքի տեսություն, ՀՀ սահմանադրական իրավունք):

2014թ.-մինչև այժմ.   ՀՀ Արդարադատության ակադեմիայի դասախոս («ՄԻԵԴ նախադեպային իրավունքը քաղաքացիական դատավարությունում»):

2009թ.-մինչ այժմ.  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս («ՀՀ քաղաքացիական իրավունք» և «Մարդու իրավունքների հիմնահարցերը»):



Բեռնել

Վերադառնալ