ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆ ԼՅՈՎԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

20.01.2018 13:49

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆ ԼՅՈՎԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

Հարգելի փաստաբաններ,

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է մեր գործընկեր՝ փաստաբան Լյովա Մուրադյանը:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբան Լյովա Մուրադյանի մահվան կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն է հայտնում փաստաբանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:

Լյովա Մուրադյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու 2018 թվականի հունվարի 21-ին, ժամը 17:00-ից` Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սայաթ Նովա փողոց, 3-րդ շենք, բն. 11 հասցեում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 22-ին, ժամը 14:00-ին՝ նույն վայրից:

 

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմ



Բեռնել

Վերադառնալ