ՀՀ Փաստաբանների Պալատ

Հայաստանում մեդիացիայի ինստիտուտի ներդրման վերաբերյալ սեմինար քննարկում

19.06.2012 12:48

Հարգելի փաստաբաններ,

Հունիսի 29-ին Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող ծրագիր Աջակցություն Հայաստանում արդարադատության ծրագրի շրջանակներում կազմակերպվում է քննարկում Հայաստանում մեդիացիայի ինստիտուտի ներդրման վերաբերյալ (ԵՄ երկրների լավագույն փորձը ներկայացնելու և Հայաստանի համար լավագույն մոդելը ընտրելու նպատակով): Սեմինարին իրենց մասնակցությունը կցուցաբերեն դատավորներ Գերմանիայից Ֆրիդրիխ Մեհմելը և Նիդերլանդներից Ֆրանս Վան Արեմը:

Քննարկումը տեղի կունենա Էրեբունի Պլազա, 9-րդ հարկ (Երևան, Վ. Սարգսյան 26/1):

Սկիզբը ժամը 09:15-ին:

Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել [email protected] հասցեով:

Տեղերը սահմանափակ են:

Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:

Օրակարգը կցվում է:



Բեռնել

Վերադառնալ