ՀՀ Փաստաբանների Պալատ

2017 ԹՎԱԿԱՆՆ ԱՄՓՈՓՈՂ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ

26.12.2017 11:19

2017 ԹՎԱԿԱՆՆ ԱՄՓՈՓՈՂ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ

2017 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ կազմակերպվել էր տոնական միջոցառում:
Մասնագիտական համայնքի համար նախատեսված միջոցառման պաշտոնական մասում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից փաստաբաններին հանձնվել են խրախուսական պատվոգրեր:
Պատվոգրեր նախատեսվել են մի շարք անվանակարգում՝ Փաստաբանական երկարամյա գործունեության համար պատվոգրեր են ստացել 30 և ավելի տարիներ փաստաբանական գործունեություն ծավալած հետևյալ փաստաբանները՝
1. Մելսիկ Աղալոյանը (արտոնագիր թիվ 123),
2. Մխիթարյան Սուսաննա (արտոնագիր թիվ 136), 
3. Մելսիկ Գրիգորյանը (արտոնագիր թիվ 173),
4. Լևոն Գոգինյանը (արտոնագիր թիվ 180),
5. Վահե Մարգարյանը (արտոնագիր թիվ 188),
6. Գրիշա Հովհաննիսյանը (արտոնագիր թիվ 189),
7. Հենրիկ Մաղաքյանը (արտոնագիր թիվ 190), 
8. Զոյա Հակոբյանը (արտոնագիր թիվ 191), 
9. Ալբերտ Քարամյանը (արտոնագիր թիվ 192),
10. Սիրվարդ Բաղրամյանը (արտոնագիր թիվ 193), 
11. Ալվարդ Նահապետյանը (արտոնագիր թիվ 194),
12. Սուսաննա Հակոբյանը (արտոնագիր թիվ 196), 
13. Սոֆյա Մալաքյանը (արտոնագիր թիվ 198),
14. Արմենուհի Գևորգյանը (արտոնագիր թիվ 200),
15. Տիգրան Սահակյանը (արտոնագիր թիվ 202),
16. Անահիտ Բրուտյանը (արտոնագիր թիվ 203),
17. Արայիկ Ղազարյանը (արտոնագիր թիվ 204), 
18. Մայիս Ավետիսյանը (արտոնագիր թիվ 205),
19. Ռոբերտ Գրիգորյանը (արտոնագիր թիվ 211),
20. Նաիրա Խաչիկյանը (արտոնագիր թիվ 213),
21. Թամարա Մելքոնյանը (արտոնագիր թիվ 215),
22. Հակոբյան Սարգիս (արտոնագիր թիվ 275),
23. Հերբերտ Չոմարյանը (արտոնագիր թիվ 471),
24. Ռազմիկ Թովմասյանը (արտոնագիր թիվ 483):

Հանրային պաշտպան Լուիզա Հարությունյանին (արտոնագիր թիվ 308)` մարզերում երկարատև հանրային պաշտպանություն իրականացնելու համար հանձնվել է պատվոգիր: Հանրային պաշտպաններ Էմին Բեգլարյանին (արտոնագիր թիվ 1400) և Թամարա Բաղդասարյանին (արտոնագիր թիվ 1006) ` Երևանում լավագույն հանրային պաշտպանություն իրականացնելու համար պատվոգրեր են հանձնվել: Հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը (արտոնագիր թիվ 134)` 2017 թվականին արդարացման ամենաշատ դատական ակտեր ունենալու համար պատվոգիր է ստացել: Երիտասարդ հանրային պաշտպան Լիաննա Գասպարյանը (արտոնագիր թիվ 1773) 2017 թվականին մասնագիտական ակտիվ գործունեության համար խրախուսվել է պատվոգրով: 
Հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանին 2017 թվականին լավագույն մարզային հանրային պաշտպանություն իրականացնելու համար պատվոգիր է հանձնվել:
Փաստաբաններ Ադելինա Հակոբյանին (արտոնագիր թիվ 253) , Լևոն Թորոսյանին (արտոնագիր թիվ 1027) և Աստղիկ Ղազարյանին (արտոնագիր թիվ 210) 2017 թվականին մարզային համակարգողի գործառույթները գերազանց կատարելու համար պատվոգրեր են հանձնվել:
2017 թվականին բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրներ Ռուզաննա Վազրիկի Հարությունյանին և Դիանա Քարազյանին շնորհակալագրեր են հանձնվել:
Շնորհակալագրով պարգևատրվել են նաև 2017 թվականին Հայաստանի հանրապետության փաստաբանների պալատի գրադարանից առավելագույնն օգտված փաստաբաններ Արևիկ Եղիազարյանը և Վարդգես Ծառուկյանը: 
Փաստաբանների պալատը հավաստագրեր է հանձնել ամենաերիտասարդ՝ 21 ամյա փաստաբան Արման Գրիգորյանին և ՀՀ փաստաբանների պալատի ամենատարեց անդամ ՝ 94 ամյա Նարիման Միրզաբեկյանին:



Բեռնել

Վերադառնալ