ՀՀ Փաստաբանների Պալատ

Փաստաբանական դպրոցի ընդունելության քննություններ

24.06.2012 00:00

ՀՀ փաստաբանական դպրոցը կազմակերպում է 2012թ. փաստաբանական դպրոցի ընդունելության քննությունները:

Ընդունելության քննությունների հետ կապված հարցերին հավակնորդները կարող են տեղեկանալ 56-07-76 (114) հեռախոսահամարներով:

Հավակնորդների դիմումները կընդունվեն ՀՀ փաստաբանական պալատի վարչական շենքում (հասցեն՝ Երևան, Զաքիյան 3, սենյակ 9) ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության հանձնաժողովի կողմից ս.թ. հունիսի 11-ից մինչև հունիսի 24-ը ներառյալ՝ ամեն օր, ժամը 10:00-ից մինչև 18:00, շաբաթ և կիրակի օրերին՝ մինչև 16:00:

Քննությունների անցկացման հետ կապված նամակագրությունն իրականացվում է առձեռն կամ հետադարձ ծանուցմամբ՝ փոստային առաքման միջոցով, հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Զաքիյան 3, ՀՀ փաստաբանական դպրոցի «Ընդունելության հանձնաժողովին» նշումով:

Փաստաբանական դպրոցի հիմնադրամի բանկային տվյալներն են.

1570013729350100 Ամերիաբանկ ՓԲԸ

ՀՎՀՀ 02605266

Ուսման վարձը կազմում է 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:

ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն

 

Բեռնել ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամի կանոնադրությունը

Բեռնել ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամի ներքին կարգապահական և ունկնդիրներիվարքագծի կանները

Բեռնել ընդունելության քննությունների կազմակերպման և հանձնման կարգը

Բեռնել դիմումի ձևը

Բեռնել ինքնակենսագրական տվյալներ պարունակող թերթիկ

Բեռնել ժամանակացույցը



Բեռնել

Վերադառնալ