ՀՀ Փաստաբանների Պալատ

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՔՍԱՆԱՄՅԱ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

10.11.2017 17:30

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՔՍԱՆԱՄՅԱ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
2017 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանական 20 ամյա գործունեության համար պատվոգրեր է շնորհել փաստաբաններ Սարո Պողոսյանին, Անժելա Հոբոսյանին, Հրանտ Հովհաննիսյանին, Կրոմվել Գրիգորյանին, Լիանա Սարգսյանին, Անահիտ Գյոզալյանին, Անժելիկա Հակոբյանին, Համազասպուհի Գրիգորյանին, Լուսինե Օհանյանին, Վահան Ենգիբարյանին, Թամարա Յայլոյանին, Քրիստինե Նաղդալյանին, Կարեն Խաչատրյանին, Թորոս Իսկուդարյանին, Կարեն Քամալյանին, Արմենուհի Առաքելյանին, Հակոբ Անդրիասյանին և Անահիտ Ավագյանին:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո գործընկերները հիշել են իրենց մեկնարկը փաստաբանության ասպարեզում, անցած ուղին և համեմատել ետխորհրդային առաջին տարիների գործունեությունն այսօրվա հետ: 
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը շնորհավորել է պարգևատրվածներին՝ նշելով, որ փաստաբանների պալատը կարևորում և գնահատում է փաստաբանության զարգացման գործում յուրաքանչյուրի վաստակն ու ներդրած ջանքերը:
 
 
 
 
 


Բեռնել

Վերադառնալ