ՀՀ Փաստաբանների Պալատ

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի հայտարարությունը

30.05.2012 12:05

«Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» Հ/կ-ն, գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ս.թ. ապրիլի 1-ից սկսել է իրականացնել ծրագիր, որը նպատակ ունի բարձրացնել հանրության իրավագիտակցության մակարդակը, ինչպես նաև հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրավահարաբերությունների, դատական ակտերի, օրենսդրության և քաղաքացիական իրավունքների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը:

Ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը, իսկ առաջիկա մեկ ամսում կգործարկվի նաև բացառապես իրավական ուղղվածությամբ համանուն առցանց հարթակը:

Գործակալության խնդիրը իրավական ոլորտին առնչվող հրատապ և վիճահարույց խնդիրների, գործընթացների, կոնկրետ իրադարձությունների, դատական գործերի, նախադեպերի և այլ ուշագրավ թեմաների, դատաիրավական համակարգի գործունեության վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական տեքստային, ձայնա-տեսանյութերի, ինչպես նաև պարզաբանումների պատրաստումն ու տարածումն է:

Հաշվի առնելով ծրագրի ուղղվածությունը և տեղեկատվական-կրթական բնույթը` խիստ կարևորում ենք համագործակցությունն ինչպես անհատ փաստաբանների և իրավաբանների, այնպես էլ փաստաբանական գրասենյակների և այլ իրավապաշտպան կառույցների և կազմակերպությունների հետ:

Հավելյալ տեղեկատվության և համագործակցության առաջարկների համար դիմել գործակալության ղեկավար Սասուն Մամյանին (Չարենցի 1, 3-րդ հարկ, 320 սենյակ, հեռ.` 093596065, Էլ. փոստ՝ [email protected]):



Բեռնել

Վերադառնալ