ԿԱՅԱՑԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
11.10.2017 22:442017թ․ հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանական գրասենյակների ղեկավարների հետ հանդիպում։
Հանդիպմանը փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացրել է փաստաբանական գրասենյակների ակումբ ստեղծելու, էքսպո ցուցահանդես կազմակերպելու և այլ հարցերը, որոնք քննարկվել են մասնակիցների կողմից:
Ելույթներով հանդես են եկել փաստաբանական գրասենյակների ղեկավարներ (ներկայացուցիչներ) փաստաբաններ Արմեն Տեր-Տաճատյանը, Թաթուլ Խուդատյանը, Արթուր Դավթյանը, Տարոն Սիմոնյանը, Կարեն Սարդարյանը, Սեդրակ Ասատրյանը, Կարեն Աղաջանյանը, Վանիկ Մարգարյանը, Հայկ Էդիսոնի Հարությունյանը, Հայկ Հովհաննիսյանը։
Առաջարկվել է փաստաբանական գրասենյակների ակումբը ստեղծել, որպես ազատ քննարկումների հարթակ, առանց կազմակերպչական հատուկ կառուցվածքի։
Փաստաբանական գրասենյակների էքսպո ցուցահանդեսը կազմակերպելու գաղափարն ընդունելով մասնակիցները որոշել են լրացուցիչ քննարկումներով սահմանել անցկացման ձևաչափը և պայմանները։
Քննարկվել են նաև փաստաբանական գրասենյակների զարգացմանը խոչընդոտող որոշ հարցեր, մասնավորապես դատական ծախսերի մեջ ներառող փաստաբանի վարձատրության ողջամիտ վճարի հարցում դատարանների ոչ միատեսակ և բացասական երևույթը, պետական մարմինների կողմից փաստացի «խորհրդատվական ծառայություններ» մատուցելու միջոցով իրավական դաշտը խեղաթյուրելու բացասական երևույթը։
Բեռնել
Վերադառնալ