ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՈՐՈՇԵԼ Է ԴԻՄԵԼ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

18.08.2017 19:13

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 17.08.2017թ. քննել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Բեկթաշյանի՝ «Դատական սանկցիա կիրառելու մասին» 23.06.2017թ. որոշման հիման վրա թիվ ԵԿԴ/0298/01/16 քրեական գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է փաստաբան Հայկ Ալումյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել:

Միաժամանակ, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է դիմել ՀՀ արդարադատության խորհրդին թիվ ԵԿԴ/0298/01/16 գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Բեկթաշյանի վարքագիծը քննարկելու համար:

Որոշումն իրագործելու համար ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հանձնարարել է պալատի աշխատակազմի ղեկավարին խորհրդի որոշումը ներկայացնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

 

ՀՀ փաստաբանների պալատի
մամուլի խոսնակ՝
Ծովինար Խաչատրյան



Բեռնել

Վերադառնալ