ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԼԻԴՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԱԽՈՍԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ
14.08.2017 11:32Օգոստոսի 11-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի իրավունքի դպրոցի բիզնես իրավունքի դասախոս, դոկտոր Սուրեն Գոմցյանին:
Սուրեն Գոմցյանը ծանոթացել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ընթացակարգին, դասընթացների ծրագրերին: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների հետ փորձի փոխանակման հնարավորությունը, փաստաբանների համար բիզնես իրավունքին առնչվող մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հարցը:
Բեռնել
Վերադառնալ