ՀՀ Փաստաբանների Պալատ

ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «ՓԱՍՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾԸ ԱՄՆ-ՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

27.07.2017 16:25

Հարգելի փաստաբաննե՛ր,

Տեղեկացնում ենք, որ 2017թ. հուլիսի 28-ին, ժամը 18.30-ին ՀՀ փաստաբանների պալատում (4-րդ հարկ, դահլիճ)  կազմակերպվելու է սեմինար-քննարկում  «Փաստաբանի մասնագիտությունը և վարքագիծը ԱՄՆ-ում» թեմայով, որը կվարի ԱՄՆ-ի Հայ իրավաբանների միության խորհրդի անդամ, նույն միության հայերի իրավունքների պաշտպանության կոմիտեի համաատենապետ, փաստաբան Գարո Ղազարյանը։

Խնդրում ենք մասնակցելու համար նախապես գրանցվել` էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով [email protected] էլ.հասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարն ու հեռախոսահամարը:

Քննարկման մասնակցությունը յուրաքանչյուր փաստաբանի համար կհաշվարկվի վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

 

Հարգանքով՝

ՀՀ փաստաբանների պալատի

աշխատակազմ



Բեռնել

Վերադառնալ