ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

30.06.2017 16:45

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հունիսի 30-ին Արցախի Հանրապետության հիմնահարցի միջազգային-իրավական ասպեկտները հետազոտող Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փորձագիտական խումբը ներկայացրել է ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ մասնագիտական կարծիքը: 2016 թվականին ձևավորված Պալատի փորձագիտտական խումբն ուսումնասիրել և հաշվետվության տեսքով մի գրքույկում է զետեղել Արցախի հիմնախնդրին, ապրիլյան պատերազմից միջազգային իրավական հետևանքներին, Ադրբեջանի կողմից պատմությունը խեղաթյուրելուն միտված քաղաքականությանն առնչվող հիմնահարցեր:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է, որ Խմբի ստեղծումը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016 թվականի ապրիլի 2-ից 5 ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների միջազգային իրավական գնահատական տալու անհրաժեշտությամբ:
Խմբի անդամ փաստաբան Արա Խզմալյանը խոսել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին՝ ընդգծելով, որ արցախահայության ինքնորոշման իրավունքը վաղուց պատմականորեն հիմնավորված է:
«Հարցերից ամենահինը կապված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրավական պահանջի հետ: Հանգամանքները, որոնք հիմք են ստեղծում ինքնորոշման համար, կապված են նաև 88-ի թվականի զարգացումների հետ, երբ տեղի են ունեցել Բաքվի, Սումգայիթի ջարդերը, Արցախի էթնիկ զտումները: Սրանք արդեն իսկ իրավական տեսանկյունից հիմնավորել են ինքնորոշման պահանջը, քանի որ այս հանգամանքների ուժով, Արցախի ժողովրդի ինքորոշումն Ադրբեջանի սահմաններում դարձել է անհնար: Ազգությամբ հայի անվտանգությունը անիրատեսական է Ադրբեջանի տարածքում»,- ասել է նա:
Բանախոսները նկատել են, որ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանում ուժեղացվում է հայատյացության քաղաքականությունը:
Փորձագիտական խմբի անդամ, փաստաբան Տարոն Սիմոնյանը փաստել է.
«Ադրբեջանը, լինելով մի շարք պայմանագրերի կողմ, ստորագրելով ռասիստական քաղաքականության դեմ պայքարի համաձայնագրեր, խախտում է դրանք: Պետությունից պահանջվում է, որ նախաձեռնեն գործողություններ ռասիստական քաղաքականության դեմ, սակայն իրենք ոչ միայն նման քաղաքականություն են վարում, այլև նախաձեռնում են, ինչը բազմաթիվ փաստերով առկա է»:
Նման վարքը բանախոսներն անվանել են Ադրբեջանի պետական քաղաքականության հետևանք, նշելով, որ հայատյաց քաղաքականությունը տարվում է ոչ միայն նախագահի մակարդակով այլ ՀԿ-ների և ԶԼՄ-ների: 
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողներին ասել է, որ հուլիս ամսին ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ մասնագիտական կարծիքը թարգմանվելու է անգլերեն լեզվով և ուղարվելու է միջազգային կառույցներին, Հայաստանում արտերկրյա դեսպանատներին, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի եվրոպական գործընկերներ կառույցներին:


Բեռնել զեկույցը


01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ