ՀՀ Փաստաբանների Պալատ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ հայտարարությունը

11.04.2012 10:21

Ծրագրի նպատակն է ՀՀ-ում արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման իրավական երաշխիքների իրացումն ապահովելը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձևավորել իրավաբան-մասնագետների թիմ, որը իրավական օժանդակություն և աջակցություն է ցուցաբերելու ընտրողներին իրենց ընտրական իրավունքների իրացման առնչությամբ:

Իրավաբանի աշխատանքը ենթադրում է.

1. Ընտրական գործընթացի խախտումների վերհանում (այդ թվում՝ մամուլից և ինտերնետային լրահոսից), ահազանգերի ստացում, գրանցում և նախնական մշակում:

2. Իրավական խորհրդատվության տրամադրում ընտրողներին և ընտրական գործընթացի մեջ ներգրավված այլ անձանց/կողմերին:

3. Հանցագործությունների վերաբերյալ իրավապահ մարմիններին ուղղված հաղորդումների ներկայացում:

4. Ընտրությունների ավարտից հետո ստացված ահազանգերի հիման վրա դատական հայցերի պատրաստում և ներկայացում:

 

Ծրագրի իրավաբանները գործունեություն կծավալեն ՀՀ մարզերում և Երևանում, ընտրության օրը՝ կոնկրետ ընտրատարածքներում:

Ծրագրի իրավաբանները կընտրվեն՝ հաշվի առնելով վերջիններիս՝ ընտրական գործընթացների առնչությամբ ունեցած փորձառությունը, ինչպես նաև՝ ընդհանուր մասնագիտական փորձն ու խորհրդատվության տրամադրման համար անհրաժեշտ հմտությունների առկայությունը: Նախապատվություն կտրվի երբևէ հասարակական/իրավապաշտպան գործունեություն ծավալած մասնագետներին:

Իրավաբանների առավել բարձր աշխատանքային ծանրաբեռնվածություն է նախատեսված ընտրությանը նախորդող, բուն ընտրության և ընտրությանը հաջորդող 3 օրերին (մայիսի 5-7), ինչպես նաև՝ նախապատրաստական աշխատաժողովների 2-3 օրերի ընթացքում: Մնացած ժամանակահատվածում հնարավոր է աշխատանքը կազմակերպել ազատ գրաֆիկով՝ կատարված աշխատանքի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ ներկայացնելով:

Հարգելի գործընկեր, առաջարկում ենք Ձեզ համագործակցել մեզ հետ այս ծրագրի շրջանակներում՝ իրավաբանի կարգավիճակով, մեկ ամիս ժամկետով՝ ապրիլի 16-ից մինչև մայիսի 16-ը:

Իրավաբանի իրականացրած աշխատանքի դիմաց պայմանագրային աշխատավարձը կազմելու է 132.000 ՀՀ դրամ:

Հետաքրքրության դեպքում, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը (CV-ն) [email protected] հասցեին, մինչ սույն թվականի ապրիլի 12-ը, ժամը 15:00-ն, ինչից հետո սիրով կքննարկենք Ձեզ հետ համագործակցության մանրամասները:

 Հարգանքով,

 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ



Բեռնել

Վերադառնալ