ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

16.05.2017 13:51

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

2017թ. մայիսի 12-ից 13-ը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել է Վրաստանի փաստաբանների միության կողմից կազմակերպված երկրորդ միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովի հիմնական ուղղվածությունը ժամանակակից փաստաբանության մարտահրավերների քննարկումն էր:

Գիտաժողովի բացմանը մասնակցել են նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Գիտաժողովին բացման խոսքերով հանդես են եկել մասնակցող փաստաբանական կառույցների ղեկավարները:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես գալով՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորել է նման միջոցառումների իրականացումը՝ նշելով, որ դրանք ամրացնում են մասնակից երկրների միջև մասնագիտական համագործակցությունը և նպաստում լավագույն փորձի փոխանակմանը:

Գիտաժողովը բաղկացած է եղել մի քանի մասերից, որոնցից յուրաքանչյուրում հանդես են եկել ԱՊՀ և Բալթյան երկրների պատվիրակները: Հիմնականում քննարկվել են իրավական գործունեության երաշխավորություններին ու առանձնահատկություններին, փաստաբանության միջազգային երաշխիքներին, փաստաբաններին պաշտպանող փաստաբանության յուրահատկություններին, իրավաբանների անդրսահմանային ներկայացուցչությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր: Քննարկվել է նաև սոցիալական կայքերի և մեդիայի ազդեցությունը փաստաբանի մասնագիտության և տվյալների պաշտպանության գործում:

Արա Զոհրաբյանը գործընկերներին է ներկայացրել «Փաստաբանի կարգավիճակի ձեռքբերման ընթացակարգը և մասնագիտական կրթության չափորոշիչները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույցը: Զեկույցի հիմքում ՀՀ փաստաբանական դպրոցի կազմավորման, դպրոցի դասընթացների կազմակերպման և միջազգային փորձի վրա հիմնված կրթական ծրագրային առանձնահատկություններն են եղել:

Գիտաժողովին ծավալված քննարկման արդյունքում մասնակից երկրների պատվիրակները բարձր են գնահատել Հայաստանի փաստաբանական համայնքի և փաստաբանական դպրոցի ներկա վիճակը՝ ընդգծելով դրանց ինստիտուցիոնալ առավելությունները:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի այդ կառույցների մեր մասնագետների միջոցով դրական փորձի տեղակայման հետագա գործնական քայլեր իրականացնել ԱՊՀ մի շարք երկրների համար:

ՀՀ ՓՊ պատվիրակության կազմում էին խորհրդի անդամներ Կարեն Սարդարյանը, Հարություն Հարությունյանը, ինչպես նաև` ՓՊ նախագահի տեղակալ Արթուր Դավթյանը:


01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ