ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ «ՖԵՄԻԴԱ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
25.04.2017 14:02Ապրիլի 22-ին ՀՀ Արարատի Մարզի Արտաշատի շրջանի Դիմիտրով համայնքում ՀՀ փաստաբանների պալատը «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Վարչարարության, վարչական վարույթի և վարչական դատավարության հիմնահարցերը» թեմայով դասխոսություն-քննարկում։ Դասախոսությունը վարել են փաստաբաններ Լիանա Բալյանը և Հունան Տեր-Վարդանյանը։ Դասախոսության նպատակը վարչական վարույթի և վարչական դատավարության ոլորտում քաղաքացիների, այդ թվում ազգային փոքրամասնությունների իրազեկվածության բարձրացումն էր։ Միջոցառմանը մասնակցել են Դիմիտրով գյուղում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ ասորիները:
Միջոցառմանը բանախոսները ներկայացրել են վարչարարության, վարչական վարույթի և դատավարության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը: Քննարկվել են պրակտիկայում հաճախակի հանդիպող խնդիրները և դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված դատական պրակտիկան։ Քաղաքացիներին ներկայացվել է նաև ծրագրի շրջանակներում մշակված և Femida.am կայքում գործող առցանց ֆորումը, որի միջոցով վերջիններիս հնարավորություն է ընձեռվում համապատասխան ոլորտի մանագետներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը և հնարավորինս կարճ ժամկետում ստանալ դրանց պատասխանները:
Բեռնել
Վերադառնալ