ՀՀ Փաստաբանների Պալատ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

18.04.2017 15:00

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

    Ապրիլի 14-ին և 15-ին Վանաձոր և Ալագյազ համայնքներում  ՀՀ փաստաբանների պալատը  «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության հետ համատեղ  իրականացվող ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Վարչարարության, վարչական վարույթի և վարչական դատավարության հիմնահարցերը» թեմայով դասխոսություն-քննարկում։ Դասախոսությունը վարել են   ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը և փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը։ Դասախոսության նպատակը վարչական վարույթի և վարչական դատավարության ոլորտում քաղաքացիների, այդ թվում ազգային փոքրամասնությունների իրազեկվածության բարձրացումն էր։ Միջոցառմանը մասնակցել են  Վանաձոր քաղաքում և շրջակա համայնքներում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և Վանաձորի քաղապետարանի աշխատակիցներ։

Միջոցառմանը բանախոսները ներկայացրել են վարչարարության, վարչական վարույթի և դատավարության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը:  Քննարկվել են  պրակտիկայում հաճախակի հանդիպող խնդիրները և դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված դատական պրակտիկան։ Քաղաքացիներին ներկայացվել է նաև ծրագրի շրջանակներում մշակված և Femida.am կայքում գործող առցանց ֆորումը, որի միջոցով վերջիններիս հնարավորություն է ընձեռվում համապատասխան ոլորտի մանագետներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը և հնարավորինս կարճ ժամկետում ստանալ դրանց պատասխանները: Ֆորումի հիմնական առաքելությունը առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ վարչական վարույթի և դատավարության ոլորտում հանրության իրավական իրազեկվածության մակարդակի բարձրացումն է:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ։ 


01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ