ՀՀ Փաստաբանների Պալատ

ԿԱՅԱՑԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԸ

10.04.2017 12:10

ԿԱՅԱՑԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԸ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբի նախաձեռնությամբ ապրիլի 8-ին իրականացվել է Փաստաբանների պալատի վոլեյբոլի մրցաշար: 
Փաստաբանական համայնքի ներկայացուցիչներն և ապագա փաստաբաններն իրենց ուժերն են փորձել այդ սպորտաձևում: Պրոֆեսիոնալ մրցավարի օգնությամբ որոշվել են առաջինից երրորդ մրցանակային տեղերը: Մրցաշարում երրորդ տեղ է գրավել «Վիկտորիա» թիմը, որի կազմում էին փաստաբաններ Դավիթ Ազիզյանը, Մուրադ Ասրյանը, Արմեն Օհանյանը, Մնացական Մելիքյանը, Վրեժ Խաչիկյանը և Սոնա Սահակյանը: Մրցանակային երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի թիմը, որի կազմում էին ունկնդիրներ Ֆերդինանդ Սարգսյանը, Պետիկ Սարգսյանը, Հարութ Ակլունցը, Նելլի Մինասյանը, Դավիթ Արղամանյանը, Հռիփսիմե Պապիկյանը: 
Փաստաբանների պալատի վոլեյբոլի մրցաշարի առաջնության հաղթող է ճանաչվել «Արգումենտում» թիմը, որի կազմում էին փաստաբաններ Գիվի Հովհաննիսյանը, Ալբերտ Կանդալյանը, Բակուր Օհանյանը, Գարիկ Մալխասյանը և Տիգրան Սիմոնյանը:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ