ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐՄԵՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՀԱՆՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ
14.03.2017 16:31ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 14.03.2017թ. թիվ 52-Ա որոշմամբ փաստաբան Արմեն Սողոմոնյանի (արտոնագիր № 771) փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին հարցը հանվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 20.03.2017թ. նիստի օրակարգից:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշման համաձայն՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով արտոնագրի գործողությունը դադարեցնելու հարցում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը վաղեմության ժամկետ չի նախատեսել, ինչը կարող է անողջամիտ կերպով փաստաբանների համար բացասական հետևանքներ առաջացնել, ինչպիսիք են օրինակ, այն դեպքերը, երբ՝
1) փաստաբանի անձնական գործում չեն պահպանվել բոլոր փաստաթղթերը, իսկ փաստաբանն էլ օբյեկտիվորեն հնարավորություն չունի վերականգնել դրանք, կամ
2) փաստաբանի անձնական գործում գտնվող ոչ պատշաճ փաստաթղթերի մասին տեղյակ պետական մարմինը փաստաբանի հետ հարաբերություններում հնարավորություն է ունենում ճնշումներ գործադրել փաստաբանի նկատմամբ:
Այս պարագայում, փաստաբանը չպետք է կրի օրենքի բացով պայմանավորված բացասական հետևանքները:
Հաշվի առնելով վերոգրյալը և փաստաբան Արմեն Սողոմոնյանի անձնական գործի վերաբերյալ սույն որոշմամբ ներկայացված փաստերը համադրելով քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված վաղեմության ժամկետի ինստիտուտի հետ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը գտել է, որ իրավունքի ուժով չի կարելի խորհրդում քննարկման առարկա դարձնել երեք տարին գերազանցող ժամկետում ստացված արտոնագրի գործողության դադարեցման հարցը, եթե չկան կեղծիքի կամ այլ հանցագործության առերևույթ հատկանիշներ:
Բեռնել ՀՀ ՓՊ նախագահի 14.03.2017թ. № 52-Ա որոշումը
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմ
Բեռնել
Վերադառնալ