ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓՊ և ՀՀ ոստիկանության միջև ստորագրված հուշագրի հանձնախմբի անդամ փաստաբանների տվյալները

13.03.2012 10:53

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև 08.02.2012թ. կնքված համագործակցության մասին հուշագրի համաձայն` համատեղ հանձնախմբի փաստաբան անդամներ են նշանակվել` Արա Զոհրաբյանը (համակարգող, հեռախոս` 091 00-01-17), Գառնիկ Թուխտարյանը (հեռախոս` 091 52-42-42) և Կարապետ Աղաջանյանը (հեռախոս` 091 10-08-78):

Ոստիկանների կողմից փաստաբանների մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված որևէ խնդիր առաջացնելու դեպքում կարող եք զանգահարել հանձնախմբի վերոհիշյալ անդամներին` ոստիկանների կողմից թույլ տրված խախտումների մասին ՀՀ ոստիկանության կողմից նշանակված հանձնախմբի անդամներին տեղեկացնելու` խնդրի լուծման և միջադեպն արձանագրելու նպատակով:

ՀՀ փաստաբանների պալատ



Բեռնել

Վերադառնալ