ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ 11.02.2017թ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ՝ «ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ» ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑՈՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
12.02.2017 18:5211.02.2017թ. տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում ընդգրկված է եղել երեք հարց՝
● ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություն.
● ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրություն.
● «Փաստաբանի օր» սահմանելու մասին հարց.
ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է «ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություն» օրակարգային հարցով ընդհանուր ժողովի արդյունքները:
Ընդհանուր ժողովին որպես խորհրդի անդամի թեկնածու էր առաջադրվել 39 փաստաբան: ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամի ընտրությունը կրում է վարկանիշային բնույթ և ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության համաձայն առաջադրված թեկնածուներից վարկանիշային կարգով կարող են խորհրդի անդամ ընտրվել առավել շատ «կողմ» ձայներ ստացած 12 (տասներկու) թեկնածուները:
Համաձայն հաշվիչ հանձնաժողովի 12.02.2017թ. թիվ 1 արձանագրության՝ ժողովին մասնակցելու իրավունք են ունեցել 1780 փաստաբան, ըստ ընտրական ցուցակի ստորագրությունների՝ քվեաթերթիկ են ստացել 1163 փաստաբան:
Ներկայացնում ենք նաև խորհրդի անդամի թեկնածուների ստացած ձայներն ըստ վարկանիշի.
№ |
Խորհրդի անդամի թեկնածուի ազգանունը և անունը |
Թեկնածուի` «Կողմ» ստացած ձայների թիվը |
1 | Բաբայան Սիմոն | 714 |
2 | Առուստամյան Մելանյա | 651 |
3 | Մեժլումյան Կարեն | 644 |
4 | Ղազարյան Արայիկ | 638 |
5 | Խուրշուդյան Տիգրան | 614 |
6 | Հարությունյան Հարություն | 574 |
7 | Սարդարյան Կարեն | 550 |
8 | Սիմոնյան Տարոն | 535 |
9 | Հարությունյան Նելլի | 525 |
10 | Աղաջանյան Կարապետ | 508 |
11 | Ասատրյան Սեդրակ | 505 |
12 | Անանյան Հրանտ | 484 |
13 | Գյոզալյան Գևորգ | 402 |
14 | Վարոսյան Երվանդ | 379 |
15 | Սահակյան Ռուբեն | 329 |
16 | Սիմոնյան Լիպարիտ | 310 |
17 | Սահակյան Լուսինե | 297 |
18 | Աթանեսյան Տիգրան | 294 |
19 | Սիրունյան Ալեքսանդր | 250 |
20 | Դեմիրչյան Գայանե | 203 |
21 | Ֆերոյան Արմեն | 197 |
22 | Բալյան Լիանա | 192 |
23 | Գալիկյան Գարիկ | 176 |
24 | Գրիգորյան Գուրգեն | 169 |
25 | Գրիգորյան Դիանա | 169 |
26 | Կիրակոսյան Կարեն | 169 |
27 | Գրիգորյան Արթուր | 161 |
28 | Աղաջանյան Էդուարդ | 149 |
29 | Չամսարյան Հովհաննես | 147 |
30 | Խաչիկյան Վրեժ | 137 |
31 | Հարությունյան Զորայր | 120 |
32 | Մելիքյան Արթուր | 118 |
33 | Դավթյան Գևորգ | 115 |
34 | Հակոբյան Զոյա | 97 |
35 | Բադալյան Արծրուն | 92 |
36 | Պողոսյան Սլավիկ | 79 |
37 | Մկրտչյան Արսեն | 67 |
38 | Տեր-Վարդանյան Ռուզաննա | 67 |
39 | Սարգսյան Կարինե | 34 |
Հաշվիչ հանձնաժողովի 12.02.2017թ. թիվ 2 արձանագրության համաձայն վարկանիշային կարգով չորս տարի ժամկետով ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ են ընտրվել հետևյալ փաստաբանները՝ ստորև ներկայացված քվեների համամասնությամբ.
ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր խորհրդի անդամներից ութը հանդիսանում են խորհրդի գործող անդամներ, իսկ մյուս չորս անդամները խորհրդի կազմում են ընդգրկվել առաջին անգամ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ փաստաբանների պալատի գործող խորհրդի լիազորություններն ավարտվում են 2017թ. մարտի 13-ին, ուստի հաշվիչ հանձնաժողովի որոշման համաձայն խորհրդի նոր կազմն իր լիազորությունները կստանձնի 2017թ. մարտի 14-ից:
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ