ՊԱԼԱՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ԲԱՆԱՎԵՃ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
09.02.2017 14:33Փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը նախաձեռնել էր ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների թեկնածուների բանավեճ-քննարկում: Հանդիպումը վարել է փաստաբան Գառնիկ Թուխտարյանը: Պալատի կողմից հրավիրված Խորհրդի անդամ առաջադրված 39-ը թեկնածուից քննարկմանը ներկայացել էր 21-ը՝
1. Աղաջանյան Էդուարդ
2. Աղաջանյան Կարապետ
3. Անանյան Հրանտ
4. Առուստամյան Մելանյա
5. Ասատրյան Սեդրակ
6. Բաբայան Սիմոն
7. Բադալյան Արծրուն
8. Դավթյան Գևորգ
9. Դեմիրչյան Գայանե
10. Խաչիկյան Վրեժ
11. Խուրշուդյան Տիգրան
12. Հարությունյան Հարություն
13. Հարությունյան Նելլի
14. Ղազարյան Արայիկ
15. Մեժլումյան Կարեն
16. Մկրտչյան Արսեն
17. Պողոսյան Սլավիկ
18. Սարգսյան Կարինե
19. Սարդարյան Կարեն
20. Տեր-Վարդանյան Ռուզաննա
21. Ֆերոյան Արմեն
Քննարկման կարգի համաձայն՝ վարողը ներկա թեկնածուներին ազգանվան այբբենական հերթականությամբ արտահայտվելու հնարավորություն է ընձեռել: Թեկնածուները, նախընտրական ելույթներից հետո, պատասխանել են փաստաբանների կողմից հնչեցրած հարցերին: Յուրաքանչյուր փաստաբան-ընտրող մեկ հարց տալու հնարավորություն է ստացել:
Հիմնականում հարցերը ծավալվել են ցուցակով ընտրությունների գնալը հիմնավորելու, կարգապահական վարույթ հարուցելու կարգի, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, պալատից անհետացած խոշոր գումարի հետագա ճակատագրի, խորհրդի անդամների լիազորությունների շրջանակն ընդլայնելու շուրջ:
Անդրադարձ է եղել Հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությանը, խորհրդի որոշումների վիճակագրությանը և խորհրդի կազմում Պալատի աշխատակազմից անդամ ընդգրկվելու խնդիրներին:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Պալատը հարթակ է տրամադրել խորհրդի անդամների թեկնածուներին, ինչը քաղաքակիրթ նախընտրական մշակույթ է:
Հարցին, թե արդյոք քննարկում-բանավեճը կարելի՞ է կայացած համարել, այն դեպքում, երբ հրապարակայնորեն դեմ արտահայտվող փաստաբանները բացակա փաստաբանների թվում են, Արա Զոհրաբյանն ասաել է. «Փաստաբանների պալատը հարթակը տրամադրում է, այսինքն՝ նման հնարավորություն է ստեղծում: Եթե կողմերից մեկը կամ որևէ փաստաբան ու թեկնածու չի ցանկանում մասնակցել, դա իր իրավունքն է: Մենք հարթակն ենք տրամադրել, որը լավ հնարավորություն է գալ և իր միտքն արտահայտել, ներկայացնել իր ծրագրերը կամ առարկել մեկ այլ անձի»:
Նա նշել է նաև, որ պատրաստ է աշխատել ընտրված խորհրդի անդամի հետ, ով էլ ընտրվի:
Քննարկմանը հնչել են նաև Փաստաբանների հեղինակության բարձրացմանը, գործող որոշ կարգերի վերանայմանն առնչվող հարցեր:
Բեռնել
Վերադառնալ