ՀՀ Փաստաբանների Պալատ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 25 ԱՄՅԱԿԸ

28.01.2017 13:03

    Շնորհավորում եմ Հայոց Բանակի մարտիկներին։ Ապրիլյան իրադարձություններն ապացուցեցին, որ մեր 18-20 տարեկան զինվորների և նրանց սպաների մարտունակությունն ու ոգին շատ բարձր է։

Փաստացի պատերազմի վտանգի տակ իրենց ծառայությունն իրականացնող սպաներն ու զինվորները բազմիցս են ապացուցել, որ հենց կյանքի գինն է երկրի խաղաղությունը։ Ինքնազոհության պատրաստ մեր զինվորները կասեցրեցին թշնամու դավադիր նախաձեռնությունը։

Միայն Հայոց Բանակի հզորությունը կարող է ստիպել այլ պետություններին հաշվի առնել մեր երկրի շահերը։ Հետևաբար, այլ պետությունների դաշնակցությունն ակնկալելուց առաջ, պետք է հզորացնենք մեր բանակը՝ սոցիալական պայմաններ ստեղծելով զինվորների և նրանց ընտանիքի անդամների համար, օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ պատասխանատվության ենթարկելով բանակում չարաշահումներ իրականացնող սուբյեկտներին, իսկ որպեսզի բանակն իր թիկունքի համար չմտահոգվի և ետ չնայի, պետք է յուրաքանչյուրս մեր ոլորտում քրտնաջան և լավ աշխատելով կառուցենք մեր երկիրը։

Խաղաղություն մեր հայրենիքին։

 ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան



Բեռնել

Վերադառնալ