ՀՀ Փաստաբանների Պալատ

ԿԱՅԱՑԱՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԸ

12.12.2016 15:46

ԿԱՅԱՑԱՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԸ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբի նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին իրականացվել է Փաստաբանների պալատի մինի ֆուտբոլի գավաթի մրցաշարը: 
Խուլ-համրերի մշակութային կենտրոնի մարզադահլիճում փաստաբանական համայնքի ներկայացուցիչներն իրենց ուժերն են չափել մի քանի ժամ շարունակ: 
Հաղթող է ճանաչվել փաստաբաններ  Միհրան Պողոսյանի, Գագիկ Ասատրյանի, Դավիթ Մնացականյանի, Հովհաննես Չամսարյանի, Վահե Մակյանի, Մուշեղ Խաչիկյանի, Արտակ Շադյանի  թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են համապատասխանաբար ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ և ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ թիմերը:

 



Բեռնել

Վերադառնալ