ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ՝ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ (ԹԱՐՄԱՑՎԱԾ)

22.11.2016 17:57

ՀՀ փաստաբանական դպրոցը 2016 թվականի նոյեմբերի 23-ից  դեկտեմբերի 12-ը ներառյալ հայտարարում է 2017 թվականի գարնանային հոսքի ընդունելություն՝ քրեաիրավական և քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածությամբ առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (դիստանցիոն, առցանց) եղանակով ուսուցման համար։

 Դիմումներն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-18:00՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 606-609, (098) 655-601, (055) 320-052 կամ (096) 200-625 հեռախոսահամարներով, գրել [email protected] էլ․ հասցեին, այցելել www.advocates.am կայքէջ կամ ՀՀ փաստաբանական դպրոց (hասցեն՝ ք. Երևան, Զաքիյան 2, 3-րդ հարկ):


1․ ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրությունը, 2․ ՀՀ փաստաբանական դպրոցի վարչական տարածքում տեսանկարահանում և տեսաձայնագրում իրականացնելու կարգը, 3․ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննության կարգը, 4․ ընդունելության գործընթացի ժամանակացույցը, 5․ դիմումի ձևը, 6․ ինքնակենսագրական տվյալներ պարունակող թերթիկի ձևը տեղադրված են ստորև՝ www.advocates.am կայքէջում։


Ընդունելության քննության մասնակցության վճարը  կազմում է 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ։

Գումարն անհրաժեշտ է փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝

ԲԱՆԿ ԵՎ ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐ՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ-ԲԱՆԿ» ՓԲԸ, 220303350262000
ՍՏԱՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամ

ՆՊԱՏԱԿԸ՝ ընդունելության քննության մասնակցության վճար

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհուրդը սահմանել է․

1․ Առկա  (ստացիոնար) եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը՝ 65 (վաթսունհինգ), որից՝

1) քրեաիրավական ուղղվածության՝ 21 (քսանմեկ), որից՝ 20 (քսան) վճարովի, 1 (մեկ)

անվճար տեղ,

2) քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության՝ 44 (քառասունչորս), որից՝ 42 (քառասուներկու) վճարովի, 2 (երկու) անվճար տեղ։

2. Հեռավար (առցանց, դիստանցիոն) եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը՝ 15 (տասնհինգ), որից՝

1) քրեաիրավական ուղղվածության՝ 5 (հինգ) վճարովի տեղ,

2) քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության՝ 10 (տասը) վճարովի տեղ։

3․ Հեռավար (առցանց, դիստանցիոն) եղանակով ուսուցում անցնող ուղեգրված  ԼՂՀ ունկնդիրների քանակական կազմը՝ 10 (տասը), որից՝

1) քրեաիրավական ուղղվածության՝ 4 (չորս), որից՝ 2 (երկու) վճարովի, 2 (երկու) անվճար տեղ,

2) քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության՝ 6 (վեց), որից՝ 4 (չորս) վճարովի, 2 (երկու) անվճար տեղ։

4․ Հեռավար (առցանց, դիստանցիոն) եղանակով ուսուցում անցնող ուղեգրված ԼՂՀ դիմորդներն ազատված են ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննության մասնակցության վճարից՝ 35․000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամից։

5. Ընդունելության քննության անցողիկ շեմը՝ 100 (մեկ հարյուր) միավոր։

6. Ունկնդիրների ուսման վարձի չափը՝

1) ընդհանուր ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,

2) պարզեցված ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 450.000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։


7․ Ուղեգրված ԼՂՀ դիմորդների (ունկնդիրների) ուսման վարձի չափը՝

1) ընդհանուր կարգով ուսուցման դեպքում՝ 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,

2) պարզեցված կարգով ուսուցման դեպքում՝ 225.000 (երկու հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ։

8. Հայաստանի Հանրապետության կամ ԼՂՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված անձնաց Խորհրդի որոշմամբ կարող է տրվել արտոնություն՝ ուսման վարձի մինչև 100 տոկոսի չափով, որի վերաբերյալ պետք է ներկայացվեն համապատասխան փաստաթղթեր։

 

Բեռնել դիմումի ձևը

Բեռնել ինքնակենսագրական թերթիկի ձևը

Բեռնել ընդունելության քննության կարգը

Բեռնել ժամանակացույցը

Բեռնել կանոնադրությունը

Բեռնել տեսանկարահանման կարգը



Բեռնել

Վերադառնալ