ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

18.11.2016 15:37

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 18.11.2016 թվականի թիվ 8-րդ նիստում ամփոփել է 2016 թվականի աշնանը կազմակերպած որակավորման քննությունների գրավոր առաջադրանքները։
    Որակավորման քննություններին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի 2015 թվականի աշնանային հոսքի ունկնդիրները, ինչպես նաև 2016 թվականի գարնանային  հոսքի՝ պարզեցված կարգով ուսուցում անցած այն ունկնդիրները, որոնք ունեցել են իրավաբանի 5 և ավելի տարիների աշխատանքային ստաժ:

     Ընդհանուր առմամբ 2016 թվականի աշնանը կազմակերպված որակավորման քննություններին մասնակցել են 72  ունկնդիր։
     Որակավորման քննությունները չեն հանձնել 14 աշխատանքների հեղինակներ։
     2016թ. նոյեմբերի 18-ին ժամը 17.00-ին, ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում (ք.Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ) կբացվեն կնքված արկղները։   Արկղերը բացելուց հետո հնարավոր կլինի պարզել ծածկագրերի հեղինակներին։

 Բեռնել «Որակավորման քննությունների գրավոր առաջադրանքների գնահատականները ամփոփելու մասին» 18.11.2016թ. թիվ N 08-03-Ա որոշումը

     ԴԵՈՆԹՈԼՈԳԻԱՅԻ ՄՈԴՈՒԼ
     Բեռնել դեոնթոլոգիայի խնդիրներ լուծելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

 ՔՐԵԱԿԱՆ ՄՈԴՈՒԼ
    Բեռնել միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

    Բեռնել դատավճռի դեմ վերաքննիչ բողոք կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը


 





Բեռնել

Վերադառնալ