ՀՀ Փաստաբանների Պալատ

ԴԵՈՆԹՈԼՈԳԻԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՐՑԱԽԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

17.10.2016 10:50

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն աշխատանքային այցով Արցախում էին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստաբանների պալատի հետ համագործակցության շրջանակներում նրանք վերապատրաստման դասընթաց են վարել «Դեոնթոլոգիա և մասնագիտական կարգավիճակ» առարկայից: Դասընթացին մասնակցել է արցախցի շուրջ 25 փաստաբան:
Փաստաբանները քննարկել են Փաստաբանի վարքագծի կանոնագրքին, փաստաբանի վարքագծի կանոններին և փաստաբանական էթիկայի սկզբունքներին առնչվող դրույթներ: 
Դասընթացի մասնակիցները հարցեր են հնչեցրել վստահորդների հետ հարաբերությունների, միջփաստաբանական հարաբերությունների դատարանների և այլ մարմինների հետ աշխատանքի վերաբերյալ:

 

 

 

 



Բեռնել

Վերադառնալ