ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11.10.2016 18:22Հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում դեոնթոլոգիա մոդուլով մեկնարկել է 2016թ. աշնան որակավորման քննությունները:
Քննությանը մասնակցել է 71 շրջանավարտ։
Քննության մասնակիցները պատահականության սկզբունքով ընտրել են իրենց աշխատասեղանները, որից հետո պատահականության սկզբունքով մի շարք խնդիրներից ընտրվել է 4 խնդիրներ։
Քննության մասնակիցների աշխատանքները նրանց հետ նույնացնելը բացառելու նպատակով Աշխատանքն ավարտելուց հետո հավակնորդը այն տպելու էր երկու օրինակից, որոնց վրա փակցվելու են շտրիխ կոդերը։ Երկու աշխատանքներից մեկի վրա հավակնորդը ստորագրելու է ու քառապատիկ ծալված վիճակում տեղադրելու է կնքված արկղի մեջ, իսկ մյուս օրինակը, որի վրա փակցվելու է միայն շտրիխ կոդը, հանձնվելու է հանձնաժողովի անդամին։ Այն աշխատանքը, որի մեջ պայմանական նշումներ կլինեն կամ հեղինակի անձը բացահայտող այլ գրառումներ, գնահատվելու է 0 միավոր։
Շտրիխ կոդերը և դրանց ծածկագրերը ձևավորվել են քննության մասնակիցների ներկայությամբ (սրահում տեղադրված էկրանի վրա), որտեղ խառնվել է ծածկագրերի բազան և տպվել ու կնքված արկղի մեջ է տեղադրվել ծածկագրերի բազան ու դրա էլեկտրոնային կրիչը, իսկ ինքնակպչուն թղթի վրա տպված շտրիխ կոդերի թերթիկները հանձնվել են որակավորման հանձնաժողովի անդամներին։
Քննության ավարտից հետո՝ նշված աշխատանքները հանձնվելու են երկուական ստուգողների (որոնց ինքնությունը գաղտնի է), որոնք որակավորման հանձնաժողովի սահմանած չափանիշների համաձայն գնահատելու են աշխատանքները, որից հետո փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամները նիստ են հրավիրելու և գնահատելու են յուրաքանչյուրի աշխատանքը։
Որակավորման հանձնաժողովի կողմից աշխատանքները գնահատելուց հետո, արդյունքները հրապարակվելու են (ծածկագիր-գնահատական), իսկ հետո՝ բացվելու է կնքված արկղը, որպեսզի բացահայտվեն ծածկագրերի հեղինակները։
ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտները փաստաբանի արտոնագիր ստանալու համար պետք է հանձնեն որակավորման երեք մոդուլներ՝ քրեական ուղղվածությամբ ունկնդիրները հանձնելու են դեոնթոլոգիա, միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կազմել, դատավճռի դեմ վերաքննիչ բողոք կազմել, իսկ քաղաքացիական ուղղվածություն ունեցող ունկնդիրները պետք է հաղթահարեն դեոնթոլոգիա, հայցադիմում կազմել և վճռի դեմ վերաքննիչ բողոք կազմելու մոդուլներից:
Քննության մասնակիցները պատահականության սկզբունքով ընտրել են իրենց աշխատասեղանները, որից հետո պատահականության սկզբունքով մի շարք խնդիրներից ընտրվել է 4 խնդիրներ։
Քննության մասնակիցների աշխատանքները նրանց հետ նույնացնելը բացառելու նպատակով Աշխատանքն ավարտելուց հետո հավակնորդը այն տպելու էր երկու օրինակից, որոնց վրա փակցվելու են շտրիխ կոդերը։ Երկու աշխատանքներից մեկի վրա հավակնորդը ստորագրելու է ու քառապատիկ ծալված վիճակում տեղադրելու է կնքված արկղի մեջ, իսկ մյուս օրինակը, որի վրա փակցվելու է միայն շտրիխ կոդը, հանձնվելու է հանձնաժողովի անդամին։ Այն աշխատանքը, որի մեջ պայմանական նշումներ կլինեն կամ հեղինակի անձը բացահայտող այլ գրառումներ, գնահատվելու է 0 միավոր։
Շտրիխ կոդերը և դրանց ծածկագրերը ձևավորվել են քննության մասնակիցների ներկայությամբ (սրահում տեղադրված էկրանի վրա), որտեղ խառնվել է ծածկագրերի բազան և տպվել ու կնքված արկղի մեջ է տեղադրվել ծածկագրերի բազան ու դրա էլեկտրոնային կրիչը, իսկ ինքնակպչուն թղթի վրա տպված շտրիխ կոդերի թերթիկները հանձնվել են որակավորման հանձնաժողովի անդամներին։
Բեռնել
Վերադառնալ