ՀՀ Փաստաբանների Պալատ

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

11.10.2016 12:43

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ  օրերս Պալատի դահլիճում ՝«Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի վերաբերյալ ակումբի նիստ են կազմակերպել: ՄՖԿ-ի փորձագետ Արամ Օրբելյանը քննարկման ընթացքում ներկայացրել է առաջարկվող փոփոխություններն իրենց հիմնավորումներով:

Ակումբի նիստում քննարկվել են «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի նոր ներկայացված են առաջարկվող փոփոխությունները՝ 
1. Հստակեցվել է ներդրման սահմանումը, հիմք ընդունելով պորտֆելային ներդրումները և փոխառու միջոցները: Նաև, ներդրման սահմանման մեջ ներառել է չհայրենադարձված հասույթն ու իրացումից ստացված գույքը և գումարները:
2. Առաջարկվում է ներդնել առավել բարենպաստ և ազգային ռեժիմներ ամբողջ ծավալով, ինչը բացակայում է (կամ մասնակի է) գործող խմբագրության մեջ: 
3. Նախատեսվում է ներդնել արդար և հավասար վերաբերմունքի սկզբունքը և ներդրումների պաշտպանության նվազագույն ստանդարտները:
4. Հստակեցվել և գործող օրենսդրությանը համահունչ է դարձվել բռնագրավման և ազգայնացման հետ կապված ռիսկերը (արգելքը և երաշխիքները): Նաև, ներառվել է այսպես կոչված անուղղակի բռնագրավման արգելքը:
5. Հստակեցվել են ներդրումների խրախուսմանը վերաբերող որոշ դրույթներ (հոդված 17): 
6. Նախատեսվել է պետության հետ առկա վեճերի լուծման ժամանակ այլընտրանքային միջոցների (արբիտրաժի) կիրառման հնարավորություն:

Միջոցառմանը մասնակցել են շուրջ 40 փաստաբան: Նախագծի ընդունումից հետո, նախատեսվում են դասընթացներ:



Բեռնել

Վերադառնալ