ՀՀ Փաստաբանների Պալատ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

16.09.2016 18:36

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հարգելի փաստաբաններ

2016 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը 17:00, ք.Երևան, փ.Զագյան 2, 4-րդ հարկ, թիվ 14 սենյակում, ՀՀ փաստաբանների պալատում (այսուհետ` Պալատ) տեղի ունեցավ Սյունիքի մարզում մարզային համակարգողի 17.09.2016թ. ընտրության քվեաթերթիկների տպագրությունը:

Տպագրվել է30 հատ քվեաթերթիկ (29 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 09.09.2016թ. դրությամբ, և 1 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով):

Տպագրված քվեաթերթիկները կնքվել են Հաշվիչ հանձնաժողովի կնիքով, փաթեթավորվել են պարկերում և Հաշվիչ հանձնաժողովի կնիքի ու ընտրողների ցուցակի հետ միաժամանակ տեղադրվել են չհրկիզվող պահարանում, որը պատշաճ կարգով կնքված կապարակնիքով փակվել է:

Միաժամանակ հայտնում ենք, որ քվեարկությունն անցկացվելու է Սյունիքի մարզ, ք. Կապան, Արամ Մանուկյան փողոց, 1ա/19 հասցեում (ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Կապան քաղաքի նստավայր) և քվեարկությունն սկսվում է ժամը 12:00-ից և ավարտվում է նույն օրը` ժամը 13:30-ին։

 

ՀՀ փաստաբանների պալատի 
մարզային հաշվիչ հանձնաժողով



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ