ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

05.09.2016 17:19

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Լոռու մարզի հարգելի' փաստաբաններ,

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հետ համատեղ Լոռու մարզի փաստաբանների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա» թեմայով, որը տեղի կունենա 2016թ. սեպտեմբերի 12-ին (երկուշաբթի օր), ժամը 10:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ Best western paradise hotel Dilijan հյուրանոցային համալիրի դահլիճում (հասցե՝ Տավուշի մարզ, ք. Դիլիջան Կամոյի փող., 156 շենք):

Վերապատրաստման դասընթացը վարելու են Մյունխենից հրավիրված փորձագետ՝ փաստաբան, դոկտոր Թոմաս Նափերթը, ինչպես նաև տեղացի փորձագետ՝ փաստաբան Տիգրան Սաֆարյանը: Դասընթացին ապահովվելու է գերմաներեն-հայերեն համաժամանակյա թարգմանություն:

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 22.08.2016թ. թիվ 18/14-Ա որոշմամբ հավատարմագրվել է որպես փաստաբանների վերապատրաստում իրականացնող կազմակերպություն:

Նշված դասընթացին մասնակցությունը յուրաքանչյուր փաստաբանի համար կհաշվարկվի 8 (ութ) ակադեմիական ժամ վերապատրաստում:

Դասընթացի վայր փոխադրումը փաստաբանը պետք է իրականացնի իր հաշվին (դժվարություն ունենալու դեպքում խնդրում ենք այդ մասին նախապես տեղեկացնել մարզային համակարգողին): 

Դասընթացին կարող են մասնակցել ոչ ավել, քան 25 (քսանհինգ) փաստաբան: Դասընթացին գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:

Բեռնել դասընթացի օրակարգը

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմ

Միջազգային իրավական համագործակցության
գերմանական հիմնադրամի (IRZ)
հայաստանյան ծրագրերի գրասենյակ



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ