ՀՀ Փաստաբանների Պալատ

«ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

12.08.2016 13:13

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացնում է «Անվճար իրավաբանական խորհրդատվություն» դրամաշնորհային ծրագիրը:

 

Ծրագրի սեպտեմբեր ամսվա փուլին մասնակցելու համար հայտարարվում է փաստաբանների մրցույթ:

   

Ծրագիրը ներառում է 3 ինքնուրույն բաղադրիչներ (ուղղություններ).

ա) անվճար իրավաբանական խորհրդատվություն մարզերում (բաղադրիչ 1),

բ) անվճար իրավաբանական խորհրդատվություն քրեակատարողական հիմնարկներում (բաղադրիչ 2),

գ) անվճար իրավաբանական խորհրդատվություն վարորդներին (բաղադրիչ 3)։

 

        

Բաղադրիչ 1.

 

 Սեպտեմբեր ամսվա ընթացքում Լոռու և Շիրակի մարզեր այցելություններ կազմակերպելու և քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է մրցույթ՝ Երևան քաղաքից թվով 4 փաստաբաններ, Լոռու և Շիրակի մարզերից 1-ական փաստաբաններ ընտրելու համար (8-րդ և 9-րդ խմբեր):

     Մրցույթին կարող են մասնակցել առնվազն 2 տարվա փաստաբանական գործունեության փորձ ունեցող քաղաքացիաիրավական ուղղվածությամբ փաստաբանները Երևանից, Լոռու և Շիրակի մարզերից:

 

Բաղադրիչ 2.

 

Սեպտեմբեր ամսվա ընթացքում «Վանաձոր» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներ այցելություններ կազմակերպելու և ազատազրկման մեջ գտնվող անձանց իրավաբանական խորհրդատվություն մատուցելու համար ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է մրցույթ՝ թվով 6 փաստաբաններ ընտրելու համար` Երևան քաղաքից թվով 4 փաստաբաններ, Լոռու և Շիրակի մարզերից 1-ական փաստաբաններ ընտրելու համար (8-րդ և 9-րդ խմբեր):

 

     Մրցույթին կարող են մասնակցել առնվազն 2 տարվա փաստաբանական գործունեության փորձ ունեցող քրեաիրավական ուղղվածությամբ փաստաբանները Երևանից, Լոռու և Շիրակի մարզերից:

 

Բաղադրիչ 3.

 

     Սեպտեմբեր ամսվա ընթացքում վարորդներին անվճար իրավաբանական խորհրդատվություն մատուցելու համար ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է մրցույթ՝ թվով 3 փաստաբաններ ընտրելու համար (5-րդ խումբ):

     Մրցույթին կարող են մասնակցել առնվազն 3 տարվա փաստաբանական գործունեության փորձ ունեցող վարչաիրավական ուղղվածությամբ փաստաբանները:

      Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ (էլեկտրոնային նամակ)՝ կցելով Ձեր ինքնակենսագրությունը (CV) անգլերեն և հայերեն լեզուներով՝ այն ուղարկելով [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին:

     Դիմում-հայտերը և կից փաստաթղթերը ՀՀ փաստաբանների պալատ կարող են ներկայացվել նաև փաստաթղթային եղանակով:

     Դիմում-հայտում անհրաժեշտ է նշել այն բաղադրիչը և մարզը, որին մասնակցելու համար ներկայացվում է հայտը, ինչպես նաև այն մարզը, որտեղ գործունեություն է իրականացնում դիմող փաստաբանը:

     Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016 թվականի օգոստոսի 26-ը:

     «Անվճար իրավաբանական խորհրդատվություն» դրամաշնորհային ծրագրի բովանդակությունը, ծրագրին մասնակցող փաստաբաններին ներկայացվող պահանջները, մրցույթի կազմակերպման հետ կապված մանրամասները նկարագրված են ծրագրում:

     Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող փաստաբան Լյուդվիկ Դավթյանի հետ կամ զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ:

 

Ծրագրի համակարգող՝

Լյուդվիկ Դավթյան

Փաստաբան, իրավ. գիտ. թեկնածու

 

էլ. փոստ՝ [email protected]



Բեռնել

Վերադառնալ