ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼԸ ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋԱԼՈՒ, ՏՈՒԺՈՂԻ ՀԵՏ ՀԱՆՑԱՆՔ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻ ՀԵՏ ՀԱՇՏՎԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ» ԹԵՄԱՅՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
18.05.2016 12:48Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում կազմակերպվել էր վերապատրաստման դասընթաց «Քրեական պատասխանատվությունից ազատվելը գործուն զղջալու, տուժողի հետ հանցանք կատարած անձի հետ հաշտվելու և իրադրության փոփոխության հիմքով» թեմայով։
Դասընթացը վարել է փաստաբան Մարտին Մանուկյանը:
Փաստաբաններն անդրադարձել են ապացույցների ինստիտուտի առանձին հիմնախնդիրների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին: Քննարկել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի կիրառմամբ անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծելիս հնարավոր պրակտիկ իրավիճակներ:
Վերապատրաստման մասնակիցները մտքեր են փոխանակել հիմնականում պրակտիկայում հանդիպող՝ հայեցողական քրեական հետապնդմանը վերաբերող որոշ հիմնահարցերի շուրջ:
Բեռնել
Վերադառնալ