ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐ ԿԱԶՄ
11.05.2016 13:01ՀՀ փաստաբանների պալատի նախագահի մայիսի 10-ի որոշմամբ ձևավորվել է ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի նոր կազմը՝ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի նախագահությամբ: Երիտասարդական խորհրդի անդամներ են նշանակվել փաստաբաններ Ռուզաննա Ազրոյանը, Աշոտ Խլոյանը, Դավիթ Սրապիոնյանը, Կարո Ասատրյանը, Վահե Տիգրանյանը և Զարուհի Հայրապետյանը։
Երիտասարդական խորհուրդը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի հիմնական նպատակն է վեր հանել երիտասարդ փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած խնդիրները և աջակցել դրանց լուծմանը:
Բեռնել
Վերադառնալ