ՀՀ Փաստաբանների Պալատ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

10.05.2016 19:11

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում կազմակերպվել է «Դեոնթոլոգիա և մասնագիտական կարգավիճակ (Վստահորդների հարաբերությունները)» թեմայով վերապատրաստման դասընթաց։ Դասընթացը վարել է փաստաբան, ի.գ.թ. Կարեն Սարդարյանը:
Փաստաբաններին են ներկայացվել փաստաբան-վստահորդ հարաբերություններին վերաբերող փաստաբանի վարքագծի կանոնները, քննարկվել են այդ հարաբերություններից բխող վերջին ժամանակահատվածի կարգապահական գործերը և ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից կայացված՝ փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները: 
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» 2.7.2 ենթակետում սահմանված ձեռնհասության ընդհանուր սկզբունքի համատեքստում հանձնարարության կատարման փուլում փաստաբանի գործողություններին ներկայացվող էթիկական պահանջներին, մասնավորապես՝ փաստաբանի պարտականությունը՝ ժամանակին, գիտակցաբար և ջանասիրաբար խորհուրդ տալ և պաշտպանել իր վստահորդին և հանդես գալ նրա անունից:
Մասնակիցները քննարկել են մասնագիտական գործունեության բնույթին, վստահորդների հետ շփման առանձնահատկություններին և առհասարակ հասարակության մեջ փաստաբանի դերին վերաբերող հարցեր:



Բեռնել

Վերադառնալ