ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

03.05.2016 14:42

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում կազմակերպվել էր վերապատրաստման դասընթաց «Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության ճանաչման առանձնահատկությունները» թեմայով։ Դասընթացը վարել է փաստաբան Սամվել Սիմոնյանը: 
Փաստաբանները քննարկել են առկա իրավական դաշտում Ձեռքբերման վաղեմության ինստիտուտի անցյալ, ներկա և հետագա հավանական զարգացումները, ինչպես նաև՝ իրավահարաբերության մասնակիցների ակնկալիքներն ու դատարանների դիրքորոշումները: 
Մասնակիցները հիմնականում մտքեր են փոխանակել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի զարգացման դինամիկայի, դատարանների կողմից այդ հոդվածին ուղղված նոր իրավամեկնաբանության տենդենցի և դրա վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի հավանական՝ որոշումների տեսքով արձագանքների, ինչպես նաև՝ պրակտիկ խնդիրների շուրջ: 
Սեմինարի ընթացքում մեկնաբանվել են նյութաիրավական նորմը և դրան առնչվող ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները:



Բեռնել

Վերադառնալ