ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
26.04.2016 15:37Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում կազմակերպվել էր «ՄԻԵԴ նախադեպային իրավունքը քաղաքացիական դատավարությունում» թեմայով վերապատրաստման դասընթաց։ Դասընթացը վարել է փաստաբան, ի.գ.թ. Հունան Տեր-Վարդանյանը:
Փաստաբաններին է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում ամրագրված արդար դատաքննության իրավունքի (քաղաքացիադատավարական տարրի) էությանն առնչվող հիմնական սկզբունքները: Մասնակիցները քննարկել են արդար դատաքննության իրավունքի բովանդակությունը, Եվրոպական դատարանի մոտեցումներն այդ իրավունքի տարրերի մեկնաբանման հարցում:
Ծավալուն վերլուծության է արժանացել արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Եվրոպական դատարանի արդի նախադեպային իրավունքը՝ անհրաժեշտ զուգահեռներ անցկացնելով ՀՀ ներպետական իրավակարգավորման և դատական պրակտիկայի հետ:
Բեռնել
Վերադառնալ