ՀՀ Փաստաբանների Պալատ

Աջակցություն բաց դռների օրվա շրջանակներում

12.12.2011 08:16

Հարգելի փաստաբաններ,

Ինչպես նախապես տեղեկացրել էինք ՀՀ փաստաբանների պալատի կողմից իրականացվող հաջորդ բաց դռների օրը անց է կացվելու դեկտեմբերի 17-ին ժամը 11:00-ից 17:00:

Փաստաբանների պալատը կոչ է անում բոլոր փաստաբաններին աջակցել անվճարունակ քաղաքացիներին քաղաքացիաիրավական ոլորտում անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու հարցում:

Հաջորդ և հետագա բաց դռների օրվա համար գրանցվել ցանկացող փաստաբաններին խնդրում ենք զանգահարել 54 71 28 և 56 11 95 (ներքին 105 և 115) հեռախոսահամարներով:

 

Շնորհակալություն համագործակցելու համար:

ՀՀ փաստաբանների պալատ

 

Հ.Գ. Հիշեցնում ենք, որ բաց դռների օրերն անց են կացվում յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը:



Բեռնել

Վերադառնալ