ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

19.04.2016 11:30

     Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 18.04.2016 թվականի թիվ 3-րդ նիստում ամփոփել է 2016 թվականի գարնանը կազմակերպած որակավորման քննությունների գրավոր առաջադրանքները։
     Որակավորման քննություններին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի 2015 թվականի գարնանային հոսքի ունկնդիրները, ինչպես նաև 2015 թվականի աշնանային հոսքի՝ պարզեցված կարգով ուսուցում անցած այն ունկնդիրները, որոնք ունեցել են իրավաբանի 5 և ավելի տարիների աշխատանքային ստաժ (այդ թվում՝ հատուկ դիմորդները):
     Որակավորման քննություններին մասնակցել են նաև 2015 թվականի աշնանը առանձին մոդուլներին չմասնակցած երկու ունկնդիր, ինչպես նաև 2015 թվականի աշնան որակավորման քննությունները չհանձնած և հատուկ ծրագրով ուսուցում անցած ևս երկու ունկնդիր։
     Ընդհանուր առմամբ 2016 թվականի գարնանը կազմակերպված որակավորման քննություններին մասնակցել են 93 ունկնդիր։
     Որակավորման քննությունները չեն հանձնել 16 աշխատանքների հեղինակներ։
     2016թ. ապրիլի 19-ին ժամը ժամը 15.00-ին, ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում (ք.Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ) կբացվեն կնքված արկղները։   Արկղերը բացելուց հետո հնարավոր կլինի պարզել ծածկագրերի հեղինակներին։

     Բեռնել «Որակավորման քննությունների գրավոր առաջադրանքների գնահատականները ամփոփելու մասին» 18.04.2016թ. թիվ 3-1-Ա որոշումը

     ԴԵՈՆԹՈԼՈԳԻԱՅԻ ՄՈԴՈՒԼ
     Բեռնել դեոնթոլոգիայի խնդիրներ լուծելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը


     ՔՐԵԱԿԱՆ ՄՈԴՈՒԼ
     Բեռնել միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կազմելու վերաբերյալ գրավորառաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

     Բեռնել դատավճռի դեմ վերաքննիչ բողոք կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքներիամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը


     ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄՈԴՈՒԼ

     Բեռնել հայցադիմում կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

     Բեռնել վերաքննիչ բողոք կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը



Բեռնել

Վերադառնալ