ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
15.04.2016 10:23Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում կազմակերպվել էր երկօրյա վերապատրաստման դասընթաց «Արդյունավետ հաղորդակցման հմտություններ» թեմայով։ Դասընթացը վարել է տ.գ.թ., դոցենտ Դանիել Ջհանգիրյանը: Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկել են սուտը բացահայտելու կարողությունների տեսական և տարածված եղանակները: Անդրադարձել են զրուցակցի վստահությունը նվաճելու հմտություններին, դրանց կիրառման յուրահատկություններին: Դասընթացավարը մանրամասնել է զրուցակցի վրա ներազդելու հմտությունների փորձված ձևերը, ինչպես նաև՝ հույզերը կառավարելու հմտություններ ձեռք բերելու օպտիմալ ժամանակահատվածը: Վերապատրաստման մասնակիցները, ներկայացնելով պրակտիկայում արդեն իսկ օրինաչափ դարձած որոշ դեպքեր, կարևորել են փաստաբանի աշխատանքում բանակցություններ վարելու կարողությունները, ինչի շուրջ ծավալվել է գիտագործնական զրույց:
Բեռնել
Վերադառնալ