ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ՀԵՏ
11.04.2016 11:522016 թվականի ապրիլի 9-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մարզային համակարգողների խորհրդակցություն էր հրավիրել:
Հավաքի հիմնական նպատակը 2016 թվականի առաջին եռամսյակում մարզերում իրականացված աշխատանքների, առաջացած հարցերի և գործնականում հանդիպող խնդիրների քննարկումն էր:
Խորհրդակցության սկզբում Արա Զոհրաբյանը ներկայացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ մարզային խնդիրների համակարգման գծով տեղակալ Արթուր Դավթյանին:
Հանդիպմանը քննարկվել են մարզերում աշխատող փաստաբաններին առնչվող մի շարք հիմնախնդիրներ: Անդրադարձ է եղել մարզերում փաստաբանների դերի և հեղինակության, աշխատանքի որակի բարձրացմանն առնչվող թեմաներին:
Խորհրդակցության մասնակիցները քննարկել են մարզային համակարգողների նոր գրասենյակների բացման անհրաժեշտության և տեխնիկական հագեցվածությանն առնչվող հարցեր:
Մասնակիցները քննարկել են առաջիկայում 4 մարզերում բացվելիք գրասենյակների մասին: Մարզային համակարգողների գրասենյակներ են բացվելու Սյունիքի, Արագածոտնի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում, համապատասխանաբար ՝ Կապան, Աշտարակ, Իջևան և Սևան նստավայրերով:
Մարզային համակարգողների խորհրդակցությանը մասնակցել են ՀՊԳ ղեկավար Մելանյա Առուստամյանը, Հյուսիսային ներկայացուցչության համակարգող Ռուբեն Հակոբյանը, Լոռու մարզի համակարգող Ադելինա Հակոբյանը, Շիրակի մարզի համակարգող Հայկ Հարությունյանը, Կոտայքի մարզի համակարգող Աստղիկ Ղազարյանը, Արարատի մարզի համակարգող Լուսինե Պողոսյանը, Տավուշի մարզի համակարգող Արտակ Խաչիկյանը, Գեղարքունիքի մարզի համակարգող Լևոն Թորոսյանը և Սյունիքի մարզի համակարգող Դավիթ Արզումանյանը:
Բեռնել
Վերադառնալ