ՀՀ Փաստաբանների Պալատ

ԿԻՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՆՈՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

02.04.2016 17:36

ԿԻՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԱՆԴԱՄԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ  ԱԶԱՏՎԵԼՈՒ ՆՈՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 01.04.2016թ. թիվ 09/16-Լ որոշմամբ 26.12.2013թ. ընդունված «Անդամավճարների, մուտքի և այլ վճարների վճարումների վերաբերյալ» կարգում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում կին փաստաբանների համար հղիության և ծննդաբերության հիմքով անդամավճարի մուծումից ազատման արտոնության շրջանակներն ընդլայնվել են:
   Այսպես, կարգի 13-րդ կետի «բ» ենթակետի գործող խմբագրության պարագայում փաստաբանը հղիության և ծննդաբերության հիմքով արտոնության կարգով կարող էր ամբողջությամբ ազատվել միայն անդամավճար վճարելուց մինչև ծննդաբերությունը երեք ամիս ժամանակով և ծննդաբերությունից հետո մեկ տարի ժամանակով' համապատասխան բժշկական փաստաթուղթ և երեխայի ծննդյան վկայականը ներկայացնելու դեպքում:
   01.04.2016թ. որոշմամբ կատարված փոփոխությունների արդյունքում փաստաբանների պալատի խորհուրդը գործող կարգավորումից բացի անդամավճարի ամսական գումարի 3/5-րդի չափով անդամավճարի մուծումից ազատվելու արտունություն է նախատեսել նաև երեխայի մեկ տարեկանից մինչև երեք տարեկանը ժամանակահատվածի համար:
    Ներկայացված փոփոխությունների արդյունքում փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ անդամավճարի վճարումից դիմումի հիման վրա կարող է ազատվել հետևյալ կին փաստաբանը`
  ա) հղիության երեսուն շաբաթից սկսած մինչև ծննդաբերությունը' համապատասխան բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում՝ լրիվ անդամավճարի մասով (անդամավճար չի վճարում).
     բ) ծննդաբերությունից հետո մեկ տարի ժամանակով' երեխայի ծննդյան վկայականը ներկայացնելու դեպքում' լրիվ անդամավճարի մասով (անդամավճար չի վճարում).
   գ) երեխայի մեկ տարեկանից մինչև երեք տարեկանը ժամանակով' երեխայի ծննդյան վկայականը ներկայացնելու դեպքում' անդամավճարի 3/5-րդ մասով (վճարում է անդամավճարի 2/5-րդ մասը):

    Փոփոխությունների արդյունքում հստակեցվել են նաև վերոնշյալ դեպքերի պարագայում անդամավճարից ազատման համար դիմումներ ներկայացնելու ժամկետները:

    Բեռնել «Անդամավճարների, մուտքի և այլ վճարների վճարումների վերաբերյալ» կարգի ինկորպորացված տարբերակը:



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ