ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԹԱՄԱՐԱ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
01.04.2016 17:51Փաստաբան Թամարա Յայլոյանը 23.03.2016թ. դիմել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ՝ հայտնելով, որ 22.03.2016թ. www.youtube.com կայքում առկա ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայանի տեսանյութում ձայնագրված է փաստաբան Լուսինե Սահակյանի և տվյալ գործով մեղադրող Գևորգ Գևորգյանի խոսակցությունը։
Թամարա Յայլոյանը նշել է, որ վերը նշված խոսակցության մեջ 39.17 րոպեից 39.46 րոպեն ընկած ժամանակահատվածում մեղադրողը վիրավորական արտահայտություններ է կատարել իր հասցեին, իսկ փաստաբան Լուսինե Սահակյանը չի միջամտել և սաստել մեղադրողին։
Հիմք ընդունելով Թամարա Յայլոյանի դիմումը՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին խնդրելով քննության առնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող թիվ ՇԴ/0072/01/15 քրեական գործով մեղադրող Գևորգ Գևորգյանի վերոնշյալ վարքագիծը։
Փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու կամ վարույթ հարուցելը մերժելու մասին հարցը քննարկվելու է փաստաբան Թամարա Յայլոյանի կողմից դիմումը ներկայացնելու օրվանից (23.03.2016թ.) մեկ ամսվա ընթացքում։
Բեռնել
Վերադառնալ