ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԵՏ

18.03.2016 18:29

ՀԱՆԴԻՊՈՒՄ  ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Մարտի 16-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի մարզային խնդիրների համակրգման գծով տեղակալ Արթուր Դավթյանը Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանի հետ առաջին մարզային այցն են իրականացրել: Նրանք այցելել են Շիրակի մարզ՝ Գյումրիում հանդիպելով գործող փաստաբան գործընկերներին:
Հանդիպմանը մարզի փաստաբանները խոսել են պրակտիկայում հանդիպող մի շարք հարցերից, քննարկել իրենց հուզող խնդիրները, ներկայացրել տարբեր առաջարկներ: Փաստաբանների հիմնական առաջարկը անօթևան գյումրեցիներին իրավական օգնություն տրամադրելն էր:
Հանդիպմանը նաև քննարկվել են  փաստաբանի վարքագծի կանոնագրքին վերաբերող   հարցեր:



Բեռնել

Վերադառնալ