ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԳՐԱՎՈՐ ԿԱՐԾԻՔ՝ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

18.03.2016 15:25

   Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում քննության է առնվել է Հմայակ Խալաֆյանի, Անահիտ Վարդանյանի, Վարդան Խալաֆյանի, Անի Խալաֆյանի անհատական դիմումը, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի՝ «բացառությամբ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» դրույթի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցը:
     Նշված գործով ՀՀ փաստաբանների պալատը 2016 թվականի մարտի 17-ին, որպես երրորդ կողմ, ՀՀ սահմանադրական դատարանին վիճարկվող իրավական նորմերի վերաբերյալ ներկայացրել է Amicus curiae (ամիկուս կուրիա), այսինքն՝ գրավոր մեկնաբանություն, երրորդ կողմից կարծիք:
 ՀՀ փաստաբանների պալատի կարծիքում վիճարկվող իրավակարգավորումները դիտարկվել են ՀՀ սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի, արդար դատաքննության և արդարադատության մատչելիության իրավունքի, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի և խտրականության արգելքի սկզբունքի լույսի ներքո, ինչպես նաև ներկայացվել է խնդրո առարկա նորմերի վերաբերյալ միջազգային իրավական կարգավորումները:
     Նշված անհատական դիմումը ՀՀ սահմանադրական դատարանը քննելու է գրավոր ընթացակարգով՝ 2016 թվականի մարտի 29-ին, ժամը 10:00-ին (Տես՝ ՀՀ սահմանադրական դատարանի ժամանակացույցը):

     ՀՀ փաստաբանների պալատի գրավոր մեկնաբանությանը կարելի է ծանոթանալ այստեղ:



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ