ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՋՈՂԵՑ ԱՆԳԼԻԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (QLTS)

17.03.2016 11:45

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՋՈՂԵՑ ԱՆԳԼԻԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (QLTS)

Անգլիայի և Ուելսի փաստաբանների կարգավորող մարմինը (Solicitors Regulation Authority) 2015 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ փաստաբանների պալատին ընդգրկել էր «ճանաչված իրավազորությունների» ցանկում, որը հնարավորություն է տալիս կարգավորող մարմնի կողմից իրականացվող QLTS (Qualified Lawyers Transfer Scheme) ծրագրի միջոցով ՀՀ փաստաբաններին մասնակցել Անգլիայում համապատասխան որակավորման քննություններին և ստանալ Անգլիայի և Ուելսի փաստաբանի (Solicitor) արտոնագիր: 
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Դավիթ Հակոբյանը (արտոնագիր՝ 1146) 2015 թվականի նոյեմբերին հանձնել է QLTS ծրագրով սահմանված գործնական քննությունները (Objective Structured Clinical Examinations): 2016 թվականի փետրվարին հրապարկված արդյունքներով մեր գործընկերը հաղթահարել է QLTS ծրագրով սահմանված պահանջները և իրավունք է ստացել դիմելու Անգլիայի և Ուելսի փաստաբանների կարգավորող մարմին փաստաբան (Solicitor) դառնալու խնդրանքով:


ՀՀ փաստաբանների պալատը շնորհավորում է Դավիթ Հակոբյանին:

ՀՀ փաստաբանների պալատի
աշխատակազմ



Բեռնել

Վերադառնալ